Թուրքական լիրան այսօր նոր հակառեկորդ է գրանցել
Թուրքական լիրան այսօր ռեկորդային ցածր մակարդակի հասավ։ Այս մասին գրում է Reuters-ը։
Թուրքիայի կապերի լարվածությունը Միացյալ Նահանգների հետ, վեճը Ֆրանսիայի հետ, Հունաստանի հետ ծովային իրավունքների շուրջ վեճը և կենտրոնական բանկի կողմից դրամավարկային քաղաքականության աջակցության խստացումը լիրան դարձրել են այս տարվա վատագույն ցուցանիշ ունեցած EMEA-ի արժույթներից մեկը:
Այսօր մեկ լիրան արժեցել է 8.1 դոլար։ Այս տարի թուրքական արժույթն ավելի քան 36% անկում է գրանցել:
Նշվում է, որ աշխարհաքաղաքական լարվածության աճը և ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքը էլ ավելի են սրում լիրայի բացասական տրամադրությունները: