Թուրքիայի համար նախատեսված ամերիկյան F-35-երը կտրվեն Հունաստանին
Հունաստանի ռազմաօդային ուժերի զինանոցում կհայտնվի ամերիկյան F-35 կործանիչներ։ Ամենակարևորը, սակայն, այն է, որ F-35 ինքնաթիռներից վեցը, որոնք «ներկված կլինեն կապույտ և սպիտակ գույներով», ի սկզբանե նախատեսված են եղել Թուրքիայի համար:
Ավելի ստույգ, ըստ «Estia» թերթի, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի վերջերս Հունաստան կատարած այցի ընթացքում քննարկվել և համաձայնեցվել է 20 F-35 ինքնաթիռների մատակարարումը, որոնցից վեցը ձեռք կբերվեն 2022 թվականին և կառաքվեն ֆրանսիական առաջին վեց Rafale կործանիչների հետ միասին։ Այս մասին գրում է Greek City Times-ը։
Ըստ Estia-ի, ԱՄՆ-ը Հունաստանին է վաճառում Թուրքիայի կողմից պատվիրված F-35-երը «կառավարություն-կառավարություն» գործընթացներով:
ԱՄՆ-ի արձագանքը Անկարայի կողմից ռուսական S-400-ների գնմանն ու վերջերս փորձարկմանը չի սահմանափակվում Հունաստան F-35 ինքնաթիռների առաքմամբ, այլ նաև նրանց` Թուրքիայում ՆԱՏՕ-ի միջուկային Ինջիրլիք բազան Կրետե տեղափոխելու հնարավորությամբ: Նշվում է, որ հարցն արդեն պաշտոնապես քննարկվում է ԱՄՆ Սենատի կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Հունաստանի ԱԳ նախարար․Թուրքիան տուրիստական գործակալություն է ջիհադիստների համար
- Հունաստանի ԱԳ նախարար․Լարումներն ու ապօրինի գործողությունները բոլորն էլ ունեն ընդհանուր քաջ հայտնի հայտարար՝ Թուրքիա
- Հունաստանը հայտարարում է 18 ֆրանսիական Ռաֆալ կործանիչներ ձեռք բերելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան