Թուրքիայի արտգործնախարարությունը կարծում է, որ Ղարաբաղի հարցով անհրաժեշտ են մշտական լուծմանը նպատակաուղղված բանակցություններ
ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է Լեռնային Ղարաբաղի հարցում սկսի մշտական լուծմանը նպատակաուղղված բանակցային գործընթաց: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, երկուշաբթի օրը նման կարծիք է հայտնել Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Համի Աքսոյը:
«Որպեսզի Մինսկի խմբի համանախագահների ջանքերը կոնկրետ արդյունքների բերեն, պետք է սկսել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին և միջազգային իրավունքին համապատասխան մշտական լուծմանն ուղղված բանակցային գործընթաց: Կարծում ենք, որ հայտարարված զինադադարը կարող է դառնալ կայուն միայն այս դեպքում»,- կարծում է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը:
Աքսոյը հայտարարել է, որ Ղարաբաղում հրադադարի ռեժիմը խախտելու պատասխանատվությունը կրում է Հայաստանը: «Հայաստանը շարունակում էր գրոհել առաջնագծում գտնվող ադրբեջանական դիրքերը և քաղաքացիական օբյեկտները Ադրբեջանի ներքին տարածքում՝ հակամարտության գոտուց հեռու»,- ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան