Թրամփ. Lեռնային Ղարաբաղի տարածաշրջանում բռնությունները «հիասթափեցնող» են
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում բռնությունը Վաշինգտոնի միջնորդությամբ կնքված հրադադարի ռեժիմի փլուզումից հետո «հիասթափեցնող է»` լավատեսություն հայտնելով, որ երկու կողմերը կկարողանան անելիքները հստակեցնել, բայց այլ մանրամասներ չի ներկայացրել: Այս մասին գրում է Reuters-ը։
«Այո, հիասթափեցնող է, երբ տեսնում եք դա։ Դա այն է, ինչ տեղի է ունենում, երբ դուք ունեք ... երկրներ, որոնք երկար ժամանակ դրանով էին զբաղվում», - ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ի ուշ գիշերին հայտնի դարձավ նոր՝ ԱՄՆ միջնորդությամբ երրորդ հումանիտար հրադադարի համաձայնության մասին, որը պետք է ուժի մեջ մտներ հոկտեմբերի 26-ի առավոտյան ժամը 8-ին, որը սակայն, Ադրբեջանը կրկին խախտեց՝ ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ բացելով Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ:
Իսկ մինչ այդ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս 08:00-ն չլրացած, շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը կոպտորեն խախտելու մեջ, բայց որոշ ժամանակ անց հեռացրեց այդ տեղեկատվությունը: Հաշված րոպեներ անց Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե հայկական ուժերը հարավային ուղղությամբ հրետակոծության են ենթարկում ադրբեջանական դիրքերը:
Հարակից հրապարակումներ`
- Մայք Պոմպեոն Փաշինյանի ու Ալիևի հետ հեռախոսազրույցում կրկին պնդել է դադարեցնել ռազմական գործողությունները
- Թրամփը շնորհավորել է Փաշինյանին ու Ալիևին
- ԱՄՆ-ը կարող է հեշտությամբ հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանը. Թրամփ
- Հանդիպել են Զոհրաբ Մնացականյանը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն
- Մայք Պոմպեոն Լեռնային Ղարաբաղի մասին. Կողմերը պետք է դադարեցնեն բռնությունը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան