Իրանի փոխարտգործնախարարն այցելել է Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի սահման
Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբբաս Էրաղչին այցելել է Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի ահմանային տարածքներ: Փոխարտգործնախարարը պատերազմող կողմերին կոչ է արել պահպանել իրանական ամբարտակները և էլեկտրական կայանները հրետանային ռումբերից: Այս մասին գրում է Irna գործակալությունը։
Այցի ընթացքում Էրաղչին ասել է, որ իրանական ջրամբարի ամբարտակները և էկեկտրաէներգիայի կայանները կարևոր նշանակություն ունեն և չպետք է վնասվեն երկու հյուսիսային հարևանների հակամարտության ընթացքում:
Իրանը բազմիցս նախազգուշացրել է կողմերին Իրանի սահմանային քաղաքներում ականանետային և հրետանային ռմբակոծությունների կապակցությամբ։ Մինչ այժմ ղարաբաղյան պատերազմի հետևանքով, Իրանի Խոդաաֆարին քաղաքի մերձակա շրջաններում ընկել է ավելի քան 50 հրթիռ ու արկ:
Նշենք, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի հրամանատար գեներալ Մոհամադ Փաքփուրը հայտարարել է. «Թեհրանը աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն Կովկասում չի հանդուրժի։ Դա այն կարմիր գիծն է, որն Իրանը հատել չի կարող»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան