«Իրատես». Նախկին իշխանության հետ նույնացվող, «հին» իրավապաշտպաններն էլ անաղմուկ ու առանց ավելորդ քարոզչության զգալի աշխատանք են իրականացնում
«Իրատես» թերթը գրում է. «Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակներն ահռելի աշխատանքներ են տանում, յուրաքանչյուր դեպք հանգամանորեն ուսումնասիրում, հավաքագրում և ներկայացնում են արտաքին աշխարհին։
Ասում են, որ Արման Թաթոյանը երբեմն անգամ դիվանագիտական ունակություններն է գործի դնում միջազգային գործընկերներին պատերազմի ողջ սարսափը ներկայացնելու և նրանցից արդարացի գնահատականներ ստանալու համար։ Նախկին իշխանության հետ նույնացվող, «հին» իրավապաշտպաններն էլ անաղմուկ ու առանց ավելորդ քարոզչության զգալի աշխատանք են իրականացնում, գործի են դնում միջազգային կապերը։ Սակայն մեր իրավական միտքն էլ դժվարությամբ է ճեղքում աշխարհի քար անտարբերությունը, բայց նրանք համոզված են, որ կամաց-կամաց հնարավոր է իրավիճակ շտկել, ջրի կաթիլն էլ է քար ծակում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում