ԼՂ հարցով Չավուշօղլուն բանակցություններ է վարել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն երեքշաբթի օրը հեռախոսով քննարկել են իրավիճակը Արցախի Հանրապետությունում և հայտարարել հակամարտության կողմերի միջև վաղաժամկետ հրադադարի ռեժիմի ապահովման անհրաժեշտության մասին: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն հրադադարի հնարավորինս շուտ ապահովման անհրաժեշտությունը:
Նախարարներն ընդգծել են նաև, որ խնդրի խաղաղ լուծումը այլընտրանք չունի, ինչպես նաև հրադադարի անհապաղ հաստատման և բանակցային գործընթացը վերսկսելու անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի սահմանված մեխանիզմների շրջանակներում: