ՊՆ. Զերծ մնալ պառակտիչ հայտարարություններից և գործողություններից
ՀՀ Պաշտպանության նախարարությունն ու ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբը տարածել են համատեղ հայտարարություն, որտեղ ասված է.
«ՀՀ պաշտպանության նախարարությունը և զինված ուժերի գլխավոր շտաբը խստորեն դատապարտում են Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության և Զինված ուժերի միջևհակասություններ սերմանելու որոշ քաղաքական շրջանակների փորձերը:
Առավել ևս ռազմական դրության պայմաններում Հայաստանի Զինված ուժերը հավատարիմ են օրենքով նախատեսված աստիճանակարգությանը և շարունակելու են անվերապահորեն կատարել ՀՀ Գերագույն հրամանատարի, Կառավարության և պաշտպանության նախարարի հրամաններն ու որոշումները:
ՀՀ պաշտպանության նախարարությունը և զինված ուժերի գլխավոր շտաբը քաղաքական և մերձքաղաքական շրջանակներին կոչ են անում զերծ մնալ պառակտիչ հայտարարություններից և գործողություններից»։
Նկատենք, որ այս հայտարարությամբ ՊՆ-ն արձագանքում է Հայաստանի նախկին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար, «Ղարաբաղ» կոմիտեի համահիմնադիր և կոմիտեի անդամ, Հանրային խորհդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի հայտարարությանը, որտեղ մասնավորապես ասված էր.
«Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, ընդ որում դա պետք է անի կամավոր, առանց ցնցումների, որոնք կարող են կործանարար լինել»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին