Ես հավերժական սգվորն եմ՝ չորս սև գլխաշորերով. Սոնա Վան
«Ես հավերժական սգվորն եմ՝ չորս սև գլխաշորերով. պապիս սպանեց թուրքը, հորս սպանեց գերմանացին, որդուս սպանեց ազերին, իսկ աղջիկս երեկ է տղա ծնել...»: Այս տողերով իր ելույթը Նյու Յորքում սկսել է ամերիկահայ գրող, հասարակական գործիչ Սոնա Վանը, ով հրավիրված է եղել նյույորքյան «Cross Culture Communications» ընկերության 50 ամյակի մրցանակաբաշխությանը:
Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ օրեր առաջ Նյու Յորքում կայացել է Cross-Cultural Communications-ի 50-ամյա հոբելյանի հատուկ մրցանակաբաշխությունը, որին մասնակցել են միջազգային ճանաչում ունեցող գրողներ աշխարհի տարբեր անկյուններից։
Ամերիկահայ գրող, հասարակական գործիչ Սոնա Վանը, ով այս կազմակերպության կողմից առաջադրվել է Նոբելյան մրցանակի, նույնպես մասնակցել է այս արարողությանը՝ արժանանալով CCC-ի հոբելյանական մեդալին։ Պոետն այս մրցանակն ընդունել է Արցախյան նոր պատերազմում հերոսացող ու նահատակված այն մարտիկների անունից, ովքեր արյան գնով պատերազմում են հանուն արդարության հաղթանակի։