Խոսնակ. Վազգեն Մանուկյանի ձերբակալության մասին լուրերը կեղծ են
Հայաստանի նախկին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար, «Ղարաբաղ» կոմիտեի համահիմնադիր և կոմիտեի անդամ, Հանրային խորհդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի խոսնակ Անի Գասպարյանը հերքում է տարածված լուրերը, ըստ որոնց Մանուկյանին ԱԱԽ-ն ձերբակալել է։
«Վազգեն Մանուկյանի ձերբակալության մասին լուրերը կեղծ են»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Նշենք, որ Մանուկյանի ձերբակալության մասին լուրերը տարածվեցին նրա հայտարարության հրապարակումից հետո։
Պաշտպանության նախկին նախարարը նշել էր, որ ստեղծված իրավիճակում կարելի է բեկում մտցնել, բայց ոչ ներկա կառավարման օրոք։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին