
Ֆրանսիայում կոչ են արել ԵՄ-ին գագաթնաժողովում միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ
Ֆրանսիան անհրաժեշտ է համարում, որ Եվրոպական միությունն առաջիկա գագաթնաժողովում միջոցներ ձեռնարկի Թուրքիայի դեմ: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Եվրոպայի և արտաքին գործերի հարցերով նախարարին կից պատվիրակ-նախարար Ֆրանկ Ռիստերը՝ ելույթ ունենալով Ազգային ժողովում (խորհրդարանի ստորին պալատ):
«Ողջ Եվրոպան այժմ դատապարտում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարքագիծը: Անհրաժեշտ է, որ նրա գործողություններին եվրոպական պատասխան տրվի Եվրամիության առաջիկա գագաթնաժողովում»,- ասել է Ռիստերը։
Հարակից հրապարակումներ`
- Պակիստանը կանչել է Ֆրանսիայի դեսպանին Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների պատճառով
- Ֆրանսիայում քննարկում են թուրքական ապրանքների սահմանփակումների հարցը
- Էրդողանը կոչ է արել հրաժարվել ֆրանսիական ապրանքներից
- Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը Թուրքիային կոչ է արել չսրել ղարաբաղյան հակամարտությունը