Բացառել սմարթֆոնների կիրառումը մարտական գործողությունների գոտում. ՊՆ
ՀՀ պաշտանության նախարարությունը ևս մեկ անգամ նախազգուշացնում է՝ բացառել սմարթֆոնների կիրառումը մարտական գործողությունների գոտում։
«Չնայած ՊՆ կողմ բազմից հնչեցված նախազգուշացումների, սկսել են արձանագրվել դեպքեր, երբ մարտական գործողությունների գոտում գտնվողներին իրենց հարազատները սմարթֆոններ են ուղարկում։ Կոչ ենք անում ձեռնապահ մնալ նման քայլերից, կտրականպես բացառել մարտական գործողությունների գոտում սմարթֆոնների առկայությունն ու առավել ևս կիրառությունը։
Ժամանակակից տեխնոլոգիական լուծումները թույլ են տալիս սմարթֆոնների միջով տեղորոշել զինծառայողների գտնվելու վայրը, ինչից հետո հակառակարրդը կարող է թիրախավորել նրանց։
Սմարթֆոնի ազդանշանը հնարավոր է որսալ անօդաչու թռչող սարքի միջոցով, տեղորոշել գտնվելու վայրն ու հենց նույն սարքով էլ իրականացնել օգտատիրոջ թիրախավորումը։ Հետևաբար երբ մարտական գործողությունների գոտում գտնվողներին սմարթֆոն ենք ուղարկում, ինքնաբերաբար վտանգում ենք նրա ու զինակիցների կյանքը»,- նշվում է ՊՆ տեսանյութում։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին