Արյունոտ փողեր, արյունոտ մանկական հագուստ և գրառումներ. Չեխիայի երիտասարդների բողոքի ակցիան
Արյունոտ փողեր, արյունոտ մանկական հագուստ և գրառումներ․ Չեխիայի Հայ Երիտասարդական Միությունն այսպես է իր բողոքի ձայնը բարձրացրել։
Ինչպես տեղեկանում ենք Միության ֆեյսբուքյան էջից, նախօրեին «Չեխոսլովակ գրուպ» ընկերության դիմաց է եղել բողոքի ակցիան, որի արտադրած DANA ինքնագնաց հրետանային կայանքները Ադրբեջանը վերջին օրերին կիրառում է Արցախի դեմ։
«Մենք լուռ էինք, իսկ արյունոտ հագուստն ու փողերը խոսում էին մեր փոխարեն։ «Հայկական արյունը ձեր ձեռքերին է», «Ո՞վ է պատասխանտվություն կրում Արբեջանում գտվող DANA-ների համար» գրառումների հետ միասին։
Մենք միասին ենք այս պայքարում և չենք նահանջի»,- ասվում է Միության հայտարարության մեջ։
**English below/Հայերենը՝ ներքևում Krvavé peníze, krvavé dětské oblečení a plakáty. Náš dnešní protest se odehrál před...
Posted by Չեխիայի Հայ Երիտասարդական Միություն / Armenian Youth Association of the CR on Tuesday, October 27, 2020
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին