Charlie Hebdo-ի Էրդողանի ծաղրանկարը Թուրքիայի իշխանությունների զայրույթն է առաջացրել
Ֆրանսիայի և Անկարայի միջև հակամարտությունը սրվում է: Վեստի.ռու-ն գրում է, որ Թուրքիայի նախագահի վարչակազմը դատապարտել է ֆրանսիական երգիծական Charlie Hebdo շաբաթեթերի շապիկին արված Էրդողանի ծաղրանկարը: Ռիա նովոստիի հաղորդմաբ, Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթունը այն համարում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «հակամահմեդական ծրագրի» պտուղները:
Միևնույն ժամանակ Ելիսեյան պալատը հայտարարել է, որ Անկարան իր սադրանքներով անցնում է բոլոր սահմանները: Անգամ ֆրանսիական ընդդիմությունը հանդես է եկել նախագահ Մակրոնին սատարելու օգտին:
Ծաղրանկարում Էրդողանը կիսամերկ նստած է բազկաթոռին։ Նրա աջ ձեռքում սառը խմիչք է, իսկ մյուսով բարձրացնում է աղախնի զգեստը։ Ծաղրանկարի տակ գրված է. «Անձնական կյանքում Էրդողանը լավ էլ զվարճասեր է»:
Վերջերս Փարիզի արվարձանում ուսուցչի դաժան սպանությունից հետո Էմանուել Մակրոնը խոստացել էչ «Ֆրանսիայում իսլամը ազատել օտար ազդեցությունից»: Սա մահմեդական շատ երկրներում զանգվածային բողոքների առիթ էր հանդիսացելՄակրոնի դեմ:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայում կոչ են արել ԵՄ-ին գագաթնաժողովում միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ
- Պակիստանը կանչել է Ֆրանսիայի դեսպանին Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների պատճառով
- Ֆրանսիայում քննարկում են թուրքական ապրանքների սահմանփակումների հարցը
- Էրդողանը կոչ է արել հրաժարվել ֆրանսիական ապրանքներից
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին