«Հրապարակ». Փաշինյանի երեկվա ուղերձը՝ պատերազմը շարունակելու մասին ԵԱՀԿ ՄԽ հայտարարության տրամաբանությունից դուրս է
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 25-ին Վաշինգտոնում բառացիորեն հայտարարեցին. «Համանախագահները և ԱԳ նախարարները համաձայնեցին նորից հանդիպել Ժնևում՝ հոկտեմբերի 29-ին, որպեսզի քննարկեն, համաձայնության հասնեն և ըստ ժամանակացույցի գործադրման մեկնարկ տան, որը նույնպես կհամաձայնեցվի ԼՂ հակամարտությունում խաղաղ հանգուցալուծման հասնելու բոլոր անհրաժեշտ քայլերի հետ` հիմնական սկզբունքներին համապատասխան, որոնք ընդունվել են Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների կողմից»։
Այսինքն, մտադիր են վաղը Ժնևում հայտարարել ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման հիմնական քայլերը և իրականացման ժամանակացույցը: Հասկանալի է, որ Մինսկի խումբը դժվար թե դուրս գա տարիներ շարունակ բանակցված կարգավորման շրջանակներից: Սակայն Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձը՝ պատերազմը շարունակելու մասին, այս տրամաբանությունից դուրս էր»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում