Վիվա-ՄՏՍ. Սկսում ենք #հանունհայրենիքի մարտահրավերը
Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները նախաձեռնել են հայրենիքին օգտակար լինելու՝ ամենամսյա աջակցության ծրագիր:
Ընկերության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ կամավորության սկզբունքով, յուրաքանչյուր աշխատակից, աշխատավարձից ինչ-որ մաս նվիրաբերում է Հայաստան համահայկական հիմնադրամին:
Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները կոչ են անում այլ ընկերությունների աշխատակիցներին՝ միանալ նախաձեռնությանը:
«Համոզված ենք, որ գործատուների ու աշխատակիցների համանման նախաձեռնություններն ավելի կմոտեցնեն հաղթանակը:
Խնդրում եմ Վիվա-ՄՏՍ-ի ֆեյսբուքյան էջի այս հղումը տարածե՛ք, որպեսզի առավել շատ գործատուների ու աշխատակիցների հասանելի դառնա այս լուծում-առաջարկությունը»,- նշում է աղբյուրը։
Հարակից հրապարակումներ`
- Վիվա-ՄՏՍ. Հանցավոր արարքներում Ռալֆ Յիրիկյանի մեղսակցության վերաբերյալ տեղեկություններն ամբողջությամբ կեղծ են
- Վիվա-ՄՏՍ ընկերությունը 100 մլն դրամ է նվիրաբերել Հայաստան համահայկական հիմնադրամին
- Վիվա-ՄՏՍ. Անսահմանափակ «Twitter» «X», «Y» ու «Z» սակագնային պլանների շրջանակում
- Վիվա-ՄՏՍ. 0 դրամ/րոպե սակագին Արցախում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան