Ֆրանսիայում բողոքի ակցիայի ժամանակ թուրքերի հարվածից հայ երիտասարդը ծանր վիրավորում է ստացել
Ֆրանսիայում հայերը բողոքի ակցիա են իրականացնում՝ ի աջակցություն Արցախի։ Այս անգամ նրանք փակել են Վալենսի ճանապարհը, և պահանջում են վերջ դնել Ադբեջանի և Թուրքիայի սանձազերծած ագրեսիային։
«Վերջ թուրքական ագրեսիային», «Կողքիդ ենք, հայ զինվոր», «Դուխով, տղերք ջան», «Արցախը Հայաստան է, Արցախը մենք ենք» վանկարկումներով ակցիայի մասնակիցները քայլերթ են իրականացնում։
Սակայն ճանապարհին մի քանի քաղաքացիներ (ըստ ականատեսների՝ թուրքեր), դիմացի մայթում խցանումից դուրս են եկել, անցել ակցիայի մասնակիցների կողմ ու մուրճերով հարվածել են քայլերթին մասնակցող հայերին, ապա սկսել հայհոյել Արցախի ու Հայաստանի դրոշներով ծածկված քաղաքացիներին։ Ի պատասխան ակցիայի մասնակիցները հարվածեցին այդ մարդկանց։
«Տեսնո՞ւմ եք՝ թուրքերն ինչ են անում, հայերի են սպանում խաղաղ ցույցի համար»,- նեղսրտած նշում են ակցիայի մասնակիցները։
Ու թեև ադրբեջանցիներից մեկի հարվածից հայ երիտասարդը արնահոսում էր, ընկերները որոշեցին բաց թողնել սադրիչներին և չտրվել սադրանքներին։
Արնահոսող երիտասարդը կորցրեց գիտակցությունը, ընկերները շտապ օգնություն են կանչել։ Դեպքի վայրում են նաև ոստիկանները։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայում կոչ են արել ԵՄ-ին գագաթնաժողովում միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ
- Սևազգեստ ֆրանսահայերի բողոքի ակցիան՝ Թուրքիայի դեսպանատան մոտ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին