Միանգամից հարձակվեցին մեր ժողովրդի վրա՝ մուրճերով, դանակներով, ծառի հաստ ճյուղերով, լոմերով․Ֆրանսահայը՝ տեղի ունեցած միջադեպի մասին
«Շուրջ 30 րոպե ցույցն ընթանում էր, մեջքով կանգնած էինք, «Հաղթանակ» էինք գոռում, «Արցախի անկախություն» ․․․ Մի խոսքով , ճանապարհի հակառակ կողմից՝ դեպի Լիոն գնացող ճանապարհից, իրենք թռան մեր ճանապարհը, իմ մեջքի հետևից միանգամից դուրս եկան մի հինգ հոգի ու միանգամից հարձակվեցին մեր ժողովրդի վրա՝ մուրճերով, դանակներով, ծառի հաստ ճյուղերով, լոմերով»,- Ֆրանսիայում այսօր հայերի կողմից կազմակերպված խաղաղ ցույցի ընթացքում հայերի և թուրքերի միջև տեղի ունեցած միջադեպի մասին պատմեց ակցիայի մասնակից Ստելլա Դավթյանը։
Ստելլա Դավթյանը նաև վստահեցրեց, որ հարձակվողները Եվրոպայի թուրքերից չէին։
«Իրենց հեռախոսը գետնին էր մնացել։ Ոստիկանությունը երբ եկավ տեսավ մուրճերն էլ , ծառի ճյուղերն էլ ու երկու հեռախոս։ Հեռախոսների էկրանին Էրդողանի նկարն էր ու բավականին շատ ինֆորմացիա կար, ինձ թվում է նրանք կապեր ունեին Թուրքիայի հետ ու այդ ամենը նախապես կազմակերպված էր։ Մի բան կարող եմ հաստատ ասել, որ Եվրոպայի թուրքերից չէին»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին