Կամավորները՝ ընկերոջը. Մի բուկետ լիզիանտուս բերեիր Ալիևի համար
-Էսի լոռեցի ա։ Տանկ ա խոսք տվել, որ զարկի,- անտառ այցելած «Հետք»-ի խմբագրին կամավորներից մեկին ներկայացնում են ընկերները։
-Արաաա՜, սամալյոտ էլ տեմ վեր գցիլ, հըլա ո՜ւր ես,- արձագանքում է նա։
Անտառում հարմար տեղավորվել են նրանք։ Վրաններում ամեն բան ունեն։
-Էս փաստորեն տնից փախել եք բոլորդ,- նկատում է խմբագիրը։
-Այ ցավդ տանեմ, մեր ապրանքը ջերմոցների մեջ փչանում է, թողել եկել ենք։ Զվարթնոցում լիզիանտուս ենք աճեցնում,- վրա է բերում կամավորն ու ներկայանում. «Աղվան Բաղդասարյան, նախկինում չդատված»։
-Մի բուկետ բերեիր Ալիևի համար,- ասում է մյուսն ու սկսում են ծիծաղել։
Արամավիրի Լենուղի գյուղից եկած եզդի հողագործն էլ կրակի վրա տաքացող ճաշն է գովում, ցույց տալիս գույնը, միսն ու կարտոֆիլը, ասում է՝ ուրախ է, որ նման ընկերների հետ է՝ Վոլոդյա Ավետիսյանի հրամանատարությամբ։
-Բիբար եմ մշակում, ծիծակ, կարմիր բիբար, պերեցի պետք լինի, կգաք մոտս, մատչելի գներով կտամ,-օգտվելով գովազդի հնարավորությունից՝ կատակում է նա։
Կամավորների մեջ միակ կինն էլ խոստովանում է՝ ծաղիկներից է ուրախանում։
Տեսանյութը՝ «Հետք»-ի։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան