Մշակույթ 21:55 28/10/2020 Հայաստան

Հայկական հուշարձանները՝ ղարաբաղյան հակամարտության կրակի գծում

Հեղինակավոր «The Art Newspaper» պարբերականը «Հայկական հուշարձանները՝ ղարաբաղյան հակամարտության կրակի գծում» վերնագրով հոդված է հրապարակել` անդրադառնալով պատերազմական գործողությունների պատճառով հայկական պատմամշակութային ժառանգության և հնագիտական վայրերի վտանգված լինելու խնդրին։ Այս մասին  հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ 

Պարբերականը գրում է, որ հակամարտության գոտում կան բազմաթիվ կրոնական և քաղաքակրթական կարևոր կառույցներ, հուշարձաններ և արվեստի տարբեր նմուշներ՝ ներառյալ հնավայրեր, որոնց մի մասն այժմ հարձակման տակ է։

Անդրադառնալով հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ մայր տաճարի հրթիռակոծությանը՝ «The Art Newspaper»-ը գրում է, որ թեև Ադրբեջանը հերքել է իր ուժերի կողմից պատմական, մշակութային և հատկապես կրոնական կառույցների և հուշարձանների թիրախավորումը, բայց ըստ Կոլորադոյի Դենվեր քաղաքում բնակվող հայազգի քաղաքագետ Սիմոն Մաղաքյանի՝ Ադրբեջանը դիտավորյալ գնդակոծում է սրբավայրերը, որ վերացնի հայկական և քրիստոնեական անցյալը վկայող փաստերը, հետևապես նաև տարածքային պատկանելությունը։ Անցյալ տարի «Hyperallergic» առցանց ամսագրում Մաղաքյանն ամենայն մանրամասնությամբ ներկայացրել է Ադրբեջանի կողմից հայկական ժառանգության ոչնչացումը Նախիջևանում, որտեղ ոչնչացվել է 89 միջնադարյան եկեղեցի, 5840 խաչքար և 22000 տապանաքար:

«Այժմ, կարելի է ասել, որ Լեռնային Ղարաբաղի բոլոր 4000 մշակութային ժառանգության օբյեկտները լուրջ սպառնալիքի տակ են, այդ թվում՝ պատմական Ամարաս քաղաքի հինգերորդ դարի Սուրբ Գրիգորիսի դամբարանը և 13-րդ դարի Դադիվանքը, որը հիմնադրվել է որպես մատուռ 1-ին դարում»,- «The Art Newspaper»-ին ասել է Սիմոն Մաղաքյանը։

Ներկայացնելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի՝ հոկտեմբերի 9-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուղղված նամակը՝ հեղինակավոր պարբերականը գրում է, որ նույն օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր կայքում տեղադրել է դատապարտող հայտարարություն, որով լուրջ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնության շարունակական սրման կապակցությամբ, ինչը հանգեցնում է քաղաքացիական զոհերի աճի և վնասում է քաղաքացիական ենթակառուցվածքները՝ ներառյալ դպրոցները, մշակութային և կրոնական վայրերը, և ազդում լրագրողների անվտանգության վրա: Այս կապակցությամբ քաղաքագետ Սիմոն Մաղաքյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին մեղադրում է մշակութային արժեքների ոչնչացման վրա աչք փակելու մեջ՝ ասելով, որ դա «մեղսակից լռություն է Ադրբեջանի մշակութային ցեղասպանության գործողությունների հանդեպ»:

Ս․ Մաղաքյանը կարծիք է հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի շտապում արձագանքել երկու պատճառով` առաջինն Ադրբեջանի ֆինանսական ներդրումներն են (2013-ին ԱՄՆ-ը ֆինանսավորումը դադարեցնելուց հետո Ադրբեջանը 5 միլիոն դոլար է նվիրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին), երկրորդը՝ կապերը երկու նախկին գլխավոր տնօրենների՝ Կոիչիրո Մացուրայի և Իրինա Բոկովայի հետ: 2017-ին «The Guardian» պարբերականը պարզել է, որ Բոկովայի ամուսինը՝ Կալին Միտրևը, առնվազն 425,000 եվրո (500,000 ԱՄՆ դոլար) խորհրդատվական վճար է ստացել հասարակայնության հետ կապերի մի ընկերությունից, որը 3 մլրդ դոլար անօրինական մուծումների միջոցով փորձել է Ադրբեջանին դարձնել ավելի ազդեցիկ միջազգային ասպարեզում։ Իսկ Մացուրան եղել է Բաքվի միջազգային բազմամշակութային պետական կենտրոնի հոգաբարձու և այս տարի հուլիսին Ադրբեջանի կողմից արժանացել է դիվանագիտական ծառայության մեդալի։ «The Art Newspaper»-ը գրում է, որ Բոկովան և Մացուրան անհասանելի են մեկնաբանություն տրամադրելու համար, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրաժարվել է մեկնաբանել այս մեղադրանքները՝ հղում անելով իր այն հայտարարությանը, որով դատապարտում էր բռնությունը։

Հանրահայտ լրատվամիջոցը շարունակում է. «2019 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի հանդիպումը տեղի է ունեցել Բաքվում։ Հանդիպման ժամանակ ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակույթի գծով գլխավոր տնօրենի օգնական Էռնեստո Օտտոն Ռամիրեսը երկու կողմին խնդրել է թույլատրել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեսուչները վերահսկում իրականացնելու նպատակով այցելեն Լեռնային Ղարաբաղ։ Հարցումը, սակայն, չի բավարարվել»։

Հոդվածի վերջում «The Art Newspaper»-ը գրում է. «Հետևելով վերջին թշնամական գործողությունների էսկալացիային՝ մի շարք հանրահռչակ գիտնականներ և մտավորականներ՝ ներառյալ Նոամ Չոմսկին, Գայատրի Չակրավորտի Սպիվակը, Թարիք Ալին, Վիգեն Բերբերյանը, Ջուդիթ Հերմանը և փիլիսոփաներ Քորնել Վեսթը և Սեյլա Բենհաբիբը, հոկտեմբերի 16-ին հրատարակել են բաց նամակ «Los Angeles Review of Books»-ում, որում կոչ են անում պահպանել հրադադարը և վերջ տալ արյունահեղությանը՝ մարդկային ու մշակութային ջարդին։ «Մենք հիշեցնում ենք ձեզ, որ ռմբակոծության գոտին ընդգրկում է հնագիտական այնպիսի վայր, ինչպիսին է հնագույն հայկական քաղաք Տիգրանակերտը»,-ասված Է բաց նամակում»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:55
Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում աճել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am
10:51
Շախմատի Մ12տ. ԱԱ. Հայ մասնակիցների արդյունքները
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:  6...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գիշերային ակումբի այցելուն սեր է խոստովանել դիջեյին և կծել նրա ականջը
Գերմանիայում դիսկոտեկի այցելուն գրկել է դիջեյին և կծել նրա ականջի մի մասը։ Միջադեպի մասին հայտնում է Bild-ը։ 2023 թվականի փետրվարին Ստորին...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Իրանը, ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի, նոր ցենտրիֆուգներ կգործարկի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին հրամայել է «արդյունավետ միջոցներ ձեռնարկել», ներառյալ նոր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ողբերգական վթար Սեբաստիա փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:39
Մեդվեդևը հրապարակել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգ հարվածի տեսանյութը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Օրեշնիկ» նորագույն հրթիռի...
Աղբյուր` Panorama.am
09:10
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում. հաքերները սկսել են օգտատերերին ուղարկել ֆիշինգային հղում, որը ներկայացվում է որպես նվեր՝...
Աղբյուր` Panorama.am
09:01
Նոյեմբերի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլու և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 22-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.22դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ոստիկանության զորքերի հրամանատարը պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ՔՊ կուսակցությանը նվիրատվություն կատարած ընկերությունը տուգանվում է նվիրած գումարի չափով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Հրապարակ». Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելուց հետո Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Նիկոլի մեղավոր անմեղները
Մեռավ Փաշինյան Նիկոլը շնորհակալություն հայտնելով իր «գործընկերներից»։ Թե բա՝ «իրենց կատարած աշխատանքի համար»։ Այդքան...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերի պարտադրված հրաժարականներից մեկը՝ ՏԿԵՆ Գնել Սանոսյանի հեռացումը, պայմանավորված էր...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Ժամկետ խախտած ԿԳՄՍ նախարարը պատասխանատվություն կրելո՞ւ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 5-ին կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ Հայաստանի ազգային ագրարային...
Աղբյուր` Panorama.am
08:44
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք և դրամական միջոցներ ունի Քննչական կոմիտեի ղեկավարի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ը գրել էր, որ համաձայն իր աղբյուրներից ստացված տեղեկության՝ քաղաքական իշխանությունը...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ով կփոխարինի Նարեկ Զեյնալյանին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նարեկ Զեյնալյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո թափուր է մնալու նաև նրա զբաղեցրած ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
23:04
Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանում սեփական ստվերի ու անցյալի բարդույթների...
Աղբյուր` Panorama.am
22:44
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում զենք օգտագործել այն պետությունների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել իր դեմ. Պուտին
Այսօր հրապարակված տեսաուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի հաջող...
Աղբյուր` Panorama.am
22:19
Անկախության հռչակագիրն անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ»
ՀՀ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը հայտարարություն է տարածել, որում անընդունելի է համարել Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանի ամերիկյան համալսարանում քննարկեցինք Հայաստանի անվտանգության մարտահրավերները. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է «Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Wine & Talk»  միջոցառումը,...
Աղբյուր` Panorama.am
21:50
Պարզվել է «BMW»-ի և շոգեքարշի բախման հետևանքով մահացած վարորդի ինքնությունը
 Նոյեմբերի 21-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է Արտաշար...
Աղբյուր` Panorama.am
21:36
Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել, ասելով, թե ուկրաինական հակամարտությունն ձեռք է բերել գլոբալ բնույթի տարրեր
Վլադիմիր Պուտինը հայտարարություն է արել հատուկ գործողության գոտում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ուղերձը հրապարակել է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Քննիչները առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը
Նախաձեռնվել է քրեական վարույթ` Քրեական օրենսգրքի 486 հոդվածի առաջին մասով (երկու դրվագ). արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը...
Աղբյուր` Panorama.am
20:52
Աշխարհի ամենաբարձրահասակ կինը թրքուհի է, իսկ ամենացածրահասակը՝ հնդկուհի
Գինեսի ռեկորդի միջազգային օվա կապակցությամբ միմյանց են հանդիպել աշխարհի ամենաբարձրահասակ և ամենացածրահասակ կանայք։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}