Ադրբեջանի ԶՈւ-երը թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է. «Ադրբեջանի ԶՈւ-երը թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը։
Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են»:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության պաշտպանությունից նախարարությունից քիչ առաջ հայտնել էին, որ հակառակորդը, կոպտորեն խախտելով հրադադարի մասին պայմանավորվածությունները, շարունակում է թիրախավորել խաղաղ բնակավայրերը:
Մասնավորապես հակառակորդը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներից հարվածներ է հասցնում Շուշիին և քաղաքամայր Ստեփանակերտին: Թշնամական ուժերի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ:
Հարակից հրապարակումներ`
- Թշնամին «Սմերչ»-ով հարվածներ է հասցնում Շուշիին ու Ստեփանակերտին. ՊԲ
- ՊԲ-ն շարունակում է թշնամու դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունները. Արցախի ՊՆ
- Քաղաքացիների շրջանում առվել մեծ թվով զոհեր ու վիրավորներ գրանցվել են Ստեփանակերտում, Հադրութում
- Ստեփանակերտում իրավիճակը հանգիստ է. ԱԻՊԾ