ՊԲ-ն շարունակում է թշնամու դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունները. Արցախի ՊՆ
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ երեկոյան հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես թիրախում էին հայտնվել Մարտունին, Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը:
Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են հակառակորդի դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունները:
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ ներկայացուցիչ. Պատերազմը փոխել է իր բնույթը
- Պն ներկայացուցիչ. Որոտան գետի երկայնքով ձևավորված ճակատ կա
- Ոչ ՀՀ ԶՈւ-ն ոչ Արցախի ՊԲ-ն որևէ հրթիռ չեն արձակել Բարդա շրջանի ուղղությամբ․ ՊՆ խոսնակ
- Արցախի ՊԲ ստորաբաժանումները շարունակում են ոչնչացնել վարձկան-ահաբեկիչներին
- ՊՆ. ՀՀ սահմանապահ ուժերը հակառակորդին պատճառել են զգալի վնասներ և կորուստներ
- ՊՆ. Հայաստանի հարավում կան վիրավորներ
- Թշնամին «Սմերչ»-ից հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ. ՊԲ