Համաճարակի ֆոնին՝ Լեռնային Ղարաբաղում վերսկսվել են ցեղասպանական սարսափները․ Forbes
Genocide Watch-ն Ադրբեջանին շնորհել է ցեղասպանության սպառնալիքի 9-րդ` բնաջնջում և 10-րդ` ժխտողականություն աստիճանները՝ հայերի նկատմամբ անցյալի ցեղասպանության ժխտման, ատելության խոսքի պաշտոնական օգտագործման և Արցախում ներկայումս քաղաքացիական անձանց թիրախավորելու պատճառով։
Այն եզրակացրել է, որ ադրբեջանական ռազմական գրոհները, օգտագործելով «լազերային ղեկավարվող անօդաչու թռչող սարքեր, որոնք մատակարարվում են Թուրքիայի և Իսրայելի կողմից», ընդդեմ արցախցի խաղաղ բնակիչների «պատերազմական հանցագործություններ են Ժնևի կոնվենցիաների համաձայն»: Այս մասին գրում է Forbes-ը՝ «Համաճարակի ֆոնին՝ Լեռնային Ղարաբաղում վերսկսվել են ցեղասպանական սարսափները» հոդվածում։
Այն մանրամասն ներկայացնում է 1918-ի Ադրբեջանի ժողովրդավարական հանրապետության կողմից հայ բնակչության համակարգված ոչնչացումը «Ադրբեջանում և Նախիջևանի և Լեռնային Ղարաբաղի նահանգներում` որպես 1915-ի օսմանյան հայերի տեղահանության և ցեղասպանության ընդլայնում»: Այն նշում է, թե ինչպես են ադրբեջանական ուժերը Բաքվում մորթել «առնվազն 15000 խաղաղ հայ բնակիչների «Սեպտեմբերի օրերի» ընթացքում և 1000 հայ՝ 1919-1920 թվականներին Ղարաբաղի Շուշի և Գայբալու քաղաքներում»:
Թուրքիայի կողմից աջակցվող Ադրբեջանի կողմից հարձակումը խախտում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի մարտի կեսերին արված կոչը՝ անհապաղ գլոբալ հրադադարի մասին`համաճարակի վրա կենտրոնանալու համար:
Amnesty International-ի ճգնաժամային արձագանքման փորձագետները «հայտնաբերել են իսրայելական արտադրության M095 DPICM կասետային զինամթերք, որոնք, կարծես, արձակվել են ադրբեջանական ուժերի կողմից»:
Haaretz-ի վետերանների հետախուզության և ռազմավարական հարցերի վերլուծաբան Յոսի Մելմանը, Սիմոն Սփունգինի «Ինչու՞ է Իսրայելը զինում Ադրբեջանին Հայաստանի դեմ» հարցազրույցի ժամանակ քրիստոնյա հայերի դեմ Թուրքիայի և Իսրայելի համատեղ պայքարն անվանեց «ցինիկ»:
«Իսրայելը՝ հրեաների հայրենիքը, որոնք զոհվեցին Հոլոքոստի արդյունքում և Հոլոքոստը վերապրածները, հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Որպես հրեա և որպես իսրայելցի՝ ես չեմ կարող դա ընդունել: Ես հասկանում եմ, թե ինչ է նշանակում ազգային շահեր: Իսրայելն իր արտաքին քաղաքականության մեջ գոնե մի հատ բարոյական արժեքներ պետք է ներմուծեր. Իսրայելը պարզապես շահագրգռված է զենք վաճառել, վաճառել և վաճառել»:
Նշվում է, որ Ադրբեջանը հերքում է Արցախի հայ բնակչության ինքնորոշման օրինական իրավունքը և Խորհրդային Միության փլուզումից հետո նրա անկախությունը: 1992 թվականից ի վեր Ռուսաստանի և ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները շարունակվում են: Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է Արցախի բնիկ հայ բնակչության շահերը:
Մինչ անցած ուրբաթ օրը Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպում էին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, Արցախը շարունակում էր ռմբակոծվել: Երկու կողմերն էլ համաձայնվեցին հրադադարի շուրջ, սակայն այն կրկին խախտվեց: