ԱՄՆ Գլենդել քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը
Ամերիկայի Միացյալ Նահանգների Գլենդել քաղաքը ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քաղաքային խորհուրդն անկախության ճանաչման բանաձևն ընդունեց միաձայն հեռավար կարգով անցկացվող նիստում:
Ըստ աղբյուրի, Արցախի անկախության ճանաչման բանաձևը հեղինակել էր Գլենդելի քաղաքապետ Վրեժ Աղաջանյանը: Բանաձևում նշվում է, որ Արցախի Հանրապետությունը, որը հայտնի է նաև, որպես Լեռնային Ղարաբաղ, պատմականորեն հայկական տարածք է, որի բնակչության մեծամասնությունը մշտապես եղել են հայեր:
«Արցախի Հանրապետությունն ազատ, ինքնիշխան պետություն է՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների վրա: 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչ այժմ Արցախում և Հայաստանում հայերի դպրոցները, հիվանդանոցները, եկեղեցիները և տները հարձակման են ենթարկվում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, որոնք նպատակ ունեն շարունակել ցեղասպանությունը»,- ասված է բանաձևում:
Արցախի անկախությունը ճանաչելու կոչ է արվում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին և ԱՄՆ Կոնգրեսին:
Հարակից հրապարակումներ`
- Ագրեսիան շարունակելու Ադրբեջանի ստեղծած արատավոր շրջանը կարող է ճեղքվել Արցախի անկախության ճանաչմամբ . Արցախի ԱԳՆ
- Կանադահայերը Օտտավայի խորհրդարանի մոտ պահանջել են ճանաչել Արցախի անկախությունը
- Արցախի անկախության ճանաչման հարցն առաջին հերթին լուծելու է Արցախի բնակչության ապահովան կենսական և հրատապ խնդիրը․ Ռումինիայում ՀՀ դեսպան
- Ամերիկյան Ֆաուլեր քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը
- Լենա Նազարյանը Փարիզի քաղաքապետին կոչ է անում հիմա ճանաչել Արցախի անկախությունը
- Արցախի անկախության ճանաչման պահանջով երթ Երևանում՝ դեսպանատների մոտ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը