Էջմիածնում տագնապի ազդանշանը կրել է փորձնական բնույթ. քաղաքապետարան
Էջմիածնի քաղաքապետարանը հայտնում է.
«Հարգելի քաղաքացիներ,
Տագնապի ազդանշանը կրում էր փորձնական բնույթ։ Անհանգստանալու կարիք չկա»:
Մեկնաբանություններում քաղաքապետարանն արձագանքել է այն գրառումներին, որ տագնապի ազդանշանը իրենք չեն լսել:
«Հարգելի համաքաղաքացիներ, քանի որ շատերն են նշում օդային ձայնային ազդանշանը չլսելու հանգամանքը, հարկ ենք համարում նշել, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունն ունի իրազեկման անհրաժեշտ բոլոր միջոցները՝ «Օդային տագնապ»-ի դեպքում բնակչությանն այդ մասին օպերատիվ տեղեկացնելու համար:
Հարկ եղած դեպքում իրազեկումն իրականացվելու է էլեկտրաշչակներով, բջջային հեռախոսներին ուղարկվող կարճ sms հաղորդագրությունների տեսքով և Զանգվածային լրատվության միջոցներով:
Քիչ առաջ ստուգվել է էլեկտրաշչակների աշխատանքը: Անհանգստանալու կարիք չկա»,- նշել են քաղաքապետարանից:
Հարակից հրապարակումներ`
- Ինչ անել օդային տագնապի դեպքում. իրազեկում
- Կապան քաղաքում օդային տագնապ է հայտարարվել (լրացված)
- Օդային տագնապի մասին
- Ի՞նչ անել և որտեղ պատսպարվել «օդային տագնապ» ազդանշանի ժամանակ