Խորհրդարանն ընդունեց «Աշխարհազորի» մասին և այլ օրենքներ
Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ հերթական նիստը այսօր առավոտյան չկայացավ, քանի որ քվորում չկար։ Խորհրդականները որոշել են նաև քվորում չապահովել, որպեսզի չկայանա Կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանը։
Արտահերթ նիստի օրակարգում երեկ քննարկված նախագծերն են։
Նախագծերից առաջինը վերաբերում է «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարալուն։
Ըստ նախագծի, սահմանվում է «Աշխարհազոր» եզրույթը՝ որպես ՀՀ վրա զինված հարձակման և դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում ՀՀ զինված պաշտպանության կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ։
Առաջարկվող կարգավորումների համաձայն՝ «Աշխարհազորը» գործելու է տարածքային սկզբունքով և, ըստ ՀՀ վարչատարածքային բաժանման, պայմանականորեն բաղկացած է լինելու զորամիավորումներից, բրիգադներից, գումարտակներից։
Աշխարհազորի ընդհանուր ղեկավարումն իրականացվելու է ԶՈւ շտաբի պետի կողմից աշխարհազորային շտաբի միջոցով։ Աշխարհազորային զորամիավորման ղեկավար է հանդիսանալու ՏԻՄ ղեկավարի տեղակալը, իսկ Երևանում՝ քաղաքապետի տեղակալը։
«Աշխարհազորը» բացառապես կամավորական սկզբունքով է և այն քաղաքացիների համար է, որոնք համապատասխան զինվորական պարտավորություն չունեն։
Երկրորդ նախագիծը վերաբերում է ՀՀ «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ կատարելուն։
Ըստ նախագծի, «Քրեական օրենսգրքում» ռազմական դրության հետ կապված մի շարք հոդվածներում խստացումներ պետք է կատարվեն։ Մասնավորապես, փոփոխություններ են նախատեսվում խստացումներ պետք է կատարվեն։ Մասնավորապես, փոփոխություններ են նախատեսվում 327, 327.1, 327.5, 327.6, 328, 356, 361 և 363 հոդվածներում։
Երրորդ նախագիծով էլ «Ռազմական դրության իրավական ռեժիմի» մասին օրենքում կարգավորվում է ռազմական դրության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագորման անհրաժեշտություն առաջանալու պարագայում այդ գույքն օգտագործելու պայմանները։ Մասնավորապես, գույքի օգտագործման ընթացքում վնաս հասցնելու պարագայում համապատասխան կարգավորումները»։
Բալայանը նաև հստակեցրեց՝ գույքը վերցնելիս որոշակի արձանագրություն է կազմվում, որևէ վնասի դեպքում էլ փոխհատուցում է նախատեսված։
Ներկայացված նախագծերի քվեարկությունից առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց։
Այսպես, խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ներկայացված երեք նախագծերը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան