Արցախի երեխաների խաղաղության կոչը համայն աշխարհին
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է տեսահոլովակ արցախցի երեխաների կատարմամբ։
Նա գրել է․
«Գեղեցիկ և ուժեղ երգ արցախցի երեխաների կատարմամբ:
«Պիտի ապրենք, ապրենք և արարենք՝ հանուն կյանքի, հանուն սիրո, խաղաղության,
Պիտի ապրենք, ապրենք և պայքարենք՝ ընդդեմ չարի, կամքով արի, ուժով բարի»...
«Պիտի ապրենք» երգի երաժշտության հեղինակն է կոմպոզիտոր Էդգար Գյանջումյան, խոսքը՝ Աիդա Գյանջումյանի: Կատարում են՝ արցախի երեխաները, խմբավար՝ Լուիզա Գրիգորյան: Ձայնագրվել է Հանրային Ռադիոյի ձայնագրման ստուդիայում:
Հանրային ռադիոյի կայքը գրել է, որ Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Աիդա Գյանջումյանը արդեն մի քանի օր է Երևանում է։ Եկել է, ինչպես ինքն է ասում, տեսնելու, թե իր երեխաները ոնց են տեղավորվել, ինչպես են։ Տպավորություններն անքան շատ էին, որ շուտով դարձան նոր երգի բառեր, իսկ կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանն էլ գրեց երաժշտությունը։
«Արցախի ժողովուրդը այնքան կամք ունի։ Անհնար է ստեղծել ինչ-որ զենք, որով հնարավոր կլինի ոչնչացնել Արցախի ժողովրդին։ Արցախում ապրում են լեռնային ոգով տոգորված, ապրելու մեծ ցանկություն ունեցող, իրենց արմատներին կառչած ժողովուրդ»,- ասում է Աիդա Գյանջումյանը։
«Սա կոչ է, որ եկեք խաղաղ ապրենք, եկեք արդար ապրենք։ Ես հավատում եմ որ այս կոչը տեղ կհասնի, խաղաղություն կլինի, և երեխաները կապրեն իրենց ազատ, պայծառ հայրենիքում։ Այս կոչին ականջալուր չլինելը չի կարող անհետևանք մնալ»,- նշում է կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՄԻՊ-ը՝ երեխաների մասնակցությամբ որոշ շահարկվող լուսանկարների մասին
- Երեխաները օգնում են բանակին
- Կարևոր է, որ պատերազմի ժամանակ երեխաները չկորցնեն իրենց ժպիտը. Արցախի ՄԻՊ
- Երեք երեխաների հետ Ստեփանակերտից Երևան հասած կինը դուստր է ունեցել
- Բյուրականի աստղադիտարանում հյուրընկալված արցախցի երեխաների օրերը հագեցած են կրթական, մշակութային և ժամանցային ծրագրերով
- Հոգեբանական աջակցություն՝ արցախցի երեխաներին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա