Հայերը ծափերով ողջունեցին Ֆրանսիայի ոստիկաններին
Հայերը ծափահարությամբ իրենց երախտագիտությունը հայտնեցին ֆրանսիացի ոստիկաններին՝ աջակցության, հասարակական կարգը պահպանելու համար։ Հիշեցնենք, որ այսօր հերթական բողոքի ակցիան էր Ֆրանսիայում։ Հայերն այս անգամ փակել էին Վալենսի ճանապարհը։
Ակցիայի ժամանակ մի խումբ անձինք, որոնք, ըստ ականատեսների, թուրքեր էին, մուրճերով հարձակվել էին հայերի վրա, հայհոյել նրանց։ Բախման ընթացքում սադրիչներից մեկը մուրճով հարվածել էր խաղաղ հայ ցուցարարի գլխին, որին բուժօգնություն ցուցաբերելու համար շտապ օգնությունն էր ժամանել։ Տեղում աշխատում էին նաև ոստիկանները։
Նրանցից մեկը, միջադեպի վերաբերյալ մանրամասներ ճշտելու ընթացքում, հայ ցուցարարների հետ զրուցելիս արտաբերեց «ժողովուրդ» բառը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան