Հնարավորություն է տրվելու ներելու պատերազմի ընթացքում հաշմանդամ դարձած կամ զոհված զինծառայողների վարկերը
«Այստեղ խոսքը վերաբերում է ոչ միայն տույժերին ու տուգանքներին, ինչպես նախորդ դեպքերում է եղել, այլ վարկային պարտավորությանն առհասարակ, այսինքը՝ վարկի մայր գումարին»,-այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին վերջերս ընդունված օրենքը:
Փոխնախարարի խոսքով, օրենքով հնարավորություն է ստեղծվում, որպեսզի բանկերն ու վարկային կազմակերպություններն առանց հարկային հետևանքներ կրելու կարողանան ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված, անհայտ կորած համարվող, կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց և նրանց հետ առաջնահերթորեն փոխկապակցվածների՝ ամուսնու, համատեղ ապրող ծնողի և զավակի վարկային պարտավորությունները:
Փոխնախարարը նշեց, որ այս կարգավորումը համապատասխան որոշում կայացնելու առաջարկ է բանկերի և վարկային կազմակերպությունների համար, բայց ոչ՝ պարտադրանք:
Արման Պողոսյանի ներկայացրած մյուս նախագծով կազմակերպություններին և ֆիզիկական նաձանց հնարավորություն է տրվում առանց հարկային և մաքսային պարտավորություններ կրելու ԵԱՏՄ անդամ պետություններից միության անդամի կարգավիճակ ունեցող ապրանքներ ներկրել և որպես նվիրատվություն հանձնել օրենքով սահմանված պետական կառավարման մարմիններին:
Նա շեշտեց, որ խոսքը գնում է ներմուծվող ապրանքները ավելացված արժեքի, ակցիզային և բնապահպանական հարկերից ազատելու մասին:
Ֆինանսների նախարարի տեղակալը հայտնեց, որ կառավարությունը կսահմանի ապրանքների ցանկ, որոնց նկատմամբ կկիրառվի այդ արտոնությունները, բայց նախագծի անցումային դրույթներում ասվում է, որ մինչև ցանկի սահմանելը՝ արտոնյալ կարգավորումները կիրառելի կլինեն բոլոր ապրանքների նկատմամբ:
Արման Պողոսյանի խոսքով, ցանկը կսահմանվի առաջիկա օրերին և այնտեղ ընդգրկվելու են երեք խումբ՝ ռազմական, հումանիտար և առողջապահական նշանակության ապրանքներ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին