Ռազմաճակատում զոհվածների վարկային պարտավորությունների ներմանը նպաստող օրենքը մտել է ուժի մեջ. Ֆինանսների փոխնախարար
«Ի ուրախություն բոլորիս, պետք է նշեմ, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները պատրաստակամ են իրապես օգտվել այս գործիքի ընձեռած հնարավորություններից և առավելագույն մեծ ծավալով վարկային պարտավորություններ ներել»,- մամուլի ասուլիսում հայտնեց Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ ներկայացնելով զոհվածների, անհայտ կորածների և հաշմանդամների վարկային պարտավորությունները ներելու հնարավորություն ընձեռող օրենքի նախագիծը:
Փոխնախարարը նկատեց, որ դրանում համոզվել է ֆինանսական կառույցների հետ ամենօրյա շփումների արդյունքոմ:
Արման Պողոսյանը տեղեկացրեց, որ օրենքն արդեն ուժի մեջ է մտել և համապատասխան կարգավիճակ ունեցող քաղաքացիները կարող են դիմել բանկերին և վարկային կազմակերպություններին:
Նրա խոսքով, օրենքով դիմումների համար միասնական փաստաթղթավորումը չի սահմանվել, այն թողնված է բանկերի և ֆինանսական կազմակերպությունների հայեցողությանը: Վերջիններս կարող են միայն պահանջել համապատասխան փաստաթղթեր վարկառուի և նրա հետ փոխկապակցված անձանց կարգավիճակի մասին:
Փոխնախարարը հայտնեց, որ պետական կառավարման մարմինները պետք է լինեն առավելագույնս օպերատիվ՝ սեղմ ժամկետներում այդ արտոնությունից օգտվելու համար համապատասխան կարգավիճակի փաստաթղթերը քաղաքացուն տրամադրելու համրցում:
Պատասխանելով հարցին, թե արդյոք օրենքով կարգավորվելու է ռազմաճակատում գտնվող վարկառուի տոկոսադրույքների չվճարման կամ ուշացման խնդիրը՝ Արման Պողոսյանը նկատեց, որ պետությունը չի կարող նման միջնորդություն անել, բայց պատերազմի հենց սկզբից բանկերն ու վարկային կազմակերպությունները սեփական նախաձեռնությամբ հայտարարել էին ի օգուտ վարկառուի այդ խնդրի կարգավորման իրենց պատրաստակամության մասին:
Հարակից հրապարակումներ`
- Հնարավորություն է տրվելու ներելու պատերազմի ընթացքում հաշմանդամ դարձած կամ զոհված զինծառայողների վարկերը
- Զորակոչված կամ կամավորագրված հաճախորդների վարկերի մարումները սեպտեմբերի 27-ից հետո չկատարելու դեպքում ուշացում չի համարվի
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա