
Կորոնավիրուսից մահացել է Գուրգեն Եղիազարյանը
Մահացել է քաղաքական գործիչ, «Համայն հայություն» ՀԿ նախագահ Գուրգեն Եղիազարյանը։ Նա վարակվել էր կորոնավիրուսով և վերջին օրերին բուժում էր ստանում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։ Այս մասին գրում է «Հրապարակ»-ը։
Գուրգեն Եղիազարյանը ծնվել էր 1948 թվականին՝ Երևանում:
1987-1990 թվականներին սովորել էր ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության ակադեմիայում։ Իրավաբան է։
1976 թվականից տարբեր պաշտոններ էր զբաղեցրել ՀԽՍՀ ազգային անվտանգության համակարգում, հետախուզական բաժնի պետ, 7-րդ բաժնի կառավարման ղեկավար։ Ազգային անվտանգության նախարարի տեղակալ։
1999-2003 թվականներին եղել էր Ազգային ժողովի պատգամավոր։ Նաև եղել է պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերին մշտական հանձնաժողովների անդամ։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին