Էրդողանը մեղադրել է Պուտինին՝ Իդլիբի ճամբարների վրա հարձակվելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանը հարձակվել է Սիրիայի Իդլիբ քաղաքում գտնվող ընդդիմության ուսանողական ճամբարների վրա։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Պուտինի հարձակումն այդ ճամբարների վրա ցույց է տալիս, որ նա չի ցանկանում այնտեղ կայուն խաղաղություն ու հանգստություն»,-ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով խորհրդարանական մեծամասնություն կազմող «Արդարություն և զարգացում» կուսակցության առջև։
Ըստ աղբյուրի, ավելի վաղ, «Ալ Վաթան» սիրիական թերթը գրել էր, որ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի հարվածներից Իդլիբում տեղակայված ահաբեկչական խմբավորումների ուսումնամարզական ճամբարներում ոչնչացվել է 40 գրոհային, ավելի քան 60-ը վիրավոր են։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսական ավիահարվածները Սիրիայում ոչնչացրել են Թուրքիայի կողմից աջակցվող ապստամբներին
- Դեմոյան. Հայկական գործոնը հնարավոր է ոչ ուղղակիորեն, բայց կապ ունի Իդլիբից թուրքական նահանջի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում