Էլ ավելի է խորացել Թուրքիայի ընթացիկ հաշվեկշռի պակասորդը. Մանուկան
«Օգոստոսի տվյալներով էլ ավելի է խորացել Թուրքիայի ընթացիկ հաշվեկշռի պակասորդը; Պատճառներից են զբոսաշրջային հոսքերի և ներդրումների մասով անկման միտումները։ Հիշեցնեմ, որ Թուրքիայում արտագնա զբոսաշրջությունը հունվար-օգոստոսի տվյալներով ավելի քան 70% անկում է գրանցել (2019թ հունվար-օգոստոս 31 մլն միջազգային այցելու, իսկ 2020թ հունվար-օգոստոս 7.2 մլն կամ 76.6% անկում)»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը։
Նա նշել է, որ Թուրքիան փորձում է լիրայի արժեզրկումը զսպել ինտերվենցիաներով (արտարժութային ռեզերվների վաճառք), բայց այնուհանդերձ խնդիրը խորանում է, ինչը լուրջ վտանգներ է ստեղծում, որ Թուրքիան չի կարողանալու կատարել իր ֆինանսական պարտավորությունները․․․
Հիշեցնենք, որ թուրքական լիրան 8 շաբաթ շարունակ արժեզրկվում է, իսկ վերջին 6 օրերին արժեզրկվել է շուրջ 4.6%-ով։ Ըստ մասնագիտական գնահատականների Թուրքիայում գնաճի իրական ցուցանիշն էականորեն (շուրջ 4 անգամ) բարձր է պաշտոնապես հայտարարված 11.75%-ից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան