Իրանի փոխարտգործնախարարը ներկայացրել է Իրանի նախաձեռնությունը՝ հակամարտության կարգավորման համար
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբբաս Արաղչին ղարաբաղյան հարցով սկսել է իր այցերը։ Նախօրեի ուշ երեկոյան նա Բաքու էր ժամանել՝ որպես Իրանի հատուկ բանագնաց՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման և Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև վեճը լուծելու Իրանի նախաձեռնությունը առաջ տանելու համար: Նա այցելելու է նաև Երևան, Մոսկվա ու Անկարա։ Այս մասին գրում է Irna գործակալությունը։
Ուղևորության հիմնական նպատակն է ներկայացնել Իրանի Իսլամական Հանրապետության նախաձեռնությունը՝ հակամարտության կարգավորման ուղղությամբ և հասնել կայուն խաղաղության երկու երկրների միջև:
Արաղչին նշել է, որ մի քանի փուլով ծրագիրը կարող է տանել կայուն խաղաղության և վերջ տալ հակամարտություններին։
Նախաձեռնության կարևոր մաս համարելով «Ադրբեջանի տարածքների օկուպացիայի ավարտը`նա ավելացրել է, որ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դադարեցնելու Իրանի նախաձեռնության մեկ այլ հիմք է»:
Արաղչին նշել է, որ հակամարտության ավարտը և ազդեցիկ երկրների օգնությամբ երկխոսություն սկսելը խաղաղության ապահովման նպատակով նախաձեռնության ևս մեկ առանցքային թեման է։
Հարակից հրապարակումներ`
- Զարիֆ. Տարածաշրջանում ահաբեկիչների ներկայությունն անհանդուրժելի է Իրանի համար
- Իրանի ԶՈւ-ն ուժեղացրել է ՀՕՊ միջոցները Հայաստանի և Ադրբեջանի սահմանին
- Իրանի հստակ ուղերձը Թուրքիային․ Թեհրանը աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն Կովկասում չի հանդուրժի
- Վարդան Ոսկանյան․ Իրանի կողմից տարածքային ամբողջականությանն աջակցությունը երբևիցե չի նշանակում Արցախի ներկայություն դրա շրջանակներում