Կանադայի Սենատում ներկայացվել է նախագիծ՝ Արցախի ճանաչման համար
Կանադայի Սենատում սենատոր Լեո Հուսակոսի կողմից ներկայացվել է նախագիծ, որը կոչ է անում Կանադայի կառավարությանը դատապարտել ադրբեջանա-թուրքական համատեղ ագրեսիան և ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:
«Կանադայի Սենատը Կանադայի կառավարությանը կոչ է անում անհապաղ դատապարտել ադրբեջանա-թուրքական համատեղ ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ, պաշտպանել Թուրքիա ռազմական արտահանման մշտական արգելքը, ճանաչել Արցախի Հանրապետության ինքնորոշման անքակտելի իրավունքը՝ աճող սրացման և անմեղ հայ խաղաղ բնակիչների շարունակական թիրախավորման ֆոնին, ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը»,- ասվում է նախագծում, որը ներկայացրել է սենատորը։