Ֆրանսիայում բացվել է Կաննի մինի-փառատոնը
Չնայած կորոնավիրուսի համավարակի տարածմանը, որի պատճառով այս տարի հեղինականոր մի շարք կինոֆորումներ չեղարկվել են, Կաննի կինոփառատոնը, չնայած հինգ ամիս ուշացումով, այնուհանդերձ բացվել է Փարիզում: Այն անցկացվում է կրճատված ձևաչափով:
Եվրանյուզը գրում է, որ հոկտեմբերի 27-29-ը «Լյումեր» մրցութային դահլիճում ցուցադրվելու է 4 լիամետրաժ ֆիլմ, 11 կարճամետրաժ, համաշխարհային կինոդպրոցներից 17 աշխատանք: Հաղթողին որոշելու է ժյուրին, որը փառատոնի պատմության մեջ առաջին անգամ նախագահ չի ունենալու:
«Կաննի մասին խոսում են անընդհատ՝ Դովիլում, Սան Սեբաստիայում, Վենետիկում ՝ ամենուր: Անհրաժեշտ էր, որ Կաննի այս մեծ հեղափոխությունը Թիերի Ֆրեմոյի մրցակցային ընտրությամբ ավարտվեր փառահեղ, բայց սթափ՝ բոլոր ցուցումներին համապատասխան՝ Կաննի այս երեք օրերի ընթացքում, մեր Կաննի ընկերների շրջանում»,- ասել է Կաննի փառատոնի նախագահ Պեր Լեսկյուրը:
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկե ծիրան»-ն առցանց զրույց-քննարկում է անցկացրել Կաննի փառատոնի մասնակից ֆիլմի հեղինակների հետ
- Արցախյան թեմայով Նորա Մարտիրոսյանի ֆիլմն ընդգրկվել է Կաննի փառատոնի ծրագրում
- Կաննի կինոփառատոնը 74 տարվա պատմության մեջ առաջին անգամ չեղարկվել է
- Կաննի կինոփառատոնը հունիսին չի կայանա
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա