Առաջնագծի հոգևորականներից Հայր Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը վիրավորում է ստացել
Առաջնագծի հոգևորականներից 31-ամյա Հայր Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը վիրավորում է ստացել։ Տավուշի թեմից հայտնում են, որ ինչպես Ապրիլյան քառօրյա պատերազմում, Հայր Սուրբն այս օրերին նույնպես առաջնագծում էր։ Ավելի վաղ Հայր Գեղարդի զարմիկն էր զոհվել:
Հայր Սուրբը համարում է, որ իր հետ ամեն ինչ լավ է և շուտով կվերադառնա ռազմաճակատ:
Հոկտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունել էր Ֆրանսիայի Հանրապետության Խորհրդարանի պատգամավորական խմբին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։
Ֆրանսիայի խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ Գարեգին Երկրորդը տեղեկացրել է, որ պատերազմի ընթացքում արդեն երկու հոգևորական ականի պայթյունից վիրավորում է ստացել, իսկ մեկ հոգևորականից արդեն երկու շաբաթից ավելի է տեղեկություն չկա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին