Ժնևից առաջ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Բայրամովի հետ
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող վերջին զարգացումները: Հեռախոսազրույցից այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ վաղը՝ հոկտեմբերի 29-ին Ժնևում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների ու Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան