Մենք խաղաղ բնակիչներից մեր անհաջողությունների վրեժը չենք լուծելու, ինչպես իրականացնում է Ադրբեջանը. Հովհաննիսյան
«Թշնամու հարձակողական, լայնածավալ բռունցքի, թափի կոտրումը իրականացված է մեր կողմից, որից հետո շարունակվել են այլ բնույթի գործողություններ, որոնք դանդաղ, օջախային, սողացող բնույթ ունեն, շարունակվում են»,- Հայկական միասնական տեղեկատվական կենտրում կայացած ասուլիսում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ հեշտ չէ միանգամից չեզոքացնել բարդ լեռնաանտառատեղանքում բավականին մեծաքանակ դիվերսիոն խմբերի հոսքը, բայց այնպես էլ չէ, որ իրենք այստեղ մեծ հաջողություններ ունեն։
«Բնույթն այդպիսին է՝ դանդաղ, որոշակի փոքր բախումներով, որոնք ավելի շատ մերձամարտ են, քան նախորդ ճեղքման փուլերում մեծ, լայնամասշտաբ հարձակողական, ցամաքային զորախմբերը»,- ասաց Ա. Հովհաննիսյանը։
Հարցին՝ տեղեկություն տարածվեց, որ առաջնագծի որոշ ուղղություններով Ադրբեջանի ԶՈւ-ն ստեղծում է ահաբեկչական խմբավորումների բազաներ, ինչը մտահոգիչ է, որևէ մեկնաբանություն կանե՞ք այս մասին, Ա. Հովհաննիսյանը պատասխանեց. «Լրացում չեմ կարող անել, պաշտոնապես հայտնեցինք այն մասին, որ այո, որոշ ուղղություններով, կարծես թե, Ադրբեջանը լրիվ վերահսկողությունը հանձնել է ահաբեկչական խմբավորումներին, և այս կապակցությամբ մենք հրավիրում ենք ոչ միայն Ադրբեջանի ուշադրությունը, որ համապատասխան պատասխանատվություն, կորուստներ ու հետևանքներ են լինելու, այլև ողջ տարածաշրջանի պետությունների ուշադրությունն ենք հրավիրում»։
Նա ընդգծեց, որ հայկական կողմը նշել է՝ մենք խաղաղ բնակիչներից մեր անհաջողությունների վրեժը չենք լուծելու, ինչպես իրականացնում է Ադրբեջանի ԶՈւ-ն և ռազմաքաղաքական ղեկավարությունը. «Մենք մեր կռիվը վարելու ենք մեր տուն մտած հակառակորդի, թշնամու հետ՝ լինի դա Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչ, Թուրքիայի ԶՈւ ներկայացուցիչ կամ մեկ այլ պետության, թե ահաբեկիչ, թե, հրոսակ։
Այո, կռիվը երկար է, կայծակնային չէ, րոպեների կամ ժամերի ընթացքում չենք հաղթելու իրենց, բայց հաղթելու ենք։
Հյուսիսային ուղղությամբ դիրքային բարելավման մասին նշեցի, բայց չէի ուզենա, որ դա մեծ էյֆորիայի տեղ տար, որովհետև պատերազմ է, և ընթացքում լինում են և նահանջներ, և առաջխաղացումներ»,- նշեց Ա. Հովհաննիսյանը։
Խոսքի վերջում ՊՆ ներկայացուցիչն ասաց. «Վստահեք հայ զինվորի բազկին, վստահեք հայ հրամանատարի խելքին, հմտությանը, տոկունությանը։ Հաղթելու ենք»։
Հարակից հրապարակումներ`
- Բերձորի ուղղությամբ մեր ԶՈւ-ին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ իրականացնել. ՊՆ ներկայացուցիչ
- Արցախի ՊԲ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Արցախի ժողովրդին ուղղված ցանկացած վտանգ չեզոքացնելու ուղղությամբ
- Այս պատերազմը գնալով ավելի է մոտենում հենց կամքի ու խելքի գործոնների կարևորությանը․ Ա․ Հովհաննիսյան
- Ադրբեջանի զինված ուժերը ջանադրաբար ստեղծում են ահաբեկչական խմբավորումների բազաներ
- ՊԲ-ի համարժեք գործողությունների արդյունքում՝ հակառակորդի խորքում տեղակայված կրակակետերը լռեցվել են
- Ադրբեջանի հայտարարությունը, որ ՀՀ ԶՈւ-ն Սմերչով հարվածել է Բարդային, անհիմն է. ՊՆ
- ՊԲ-ն շարունակում է թշնամու դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունները. Արցախի ՊՆ
- ՊՆ ներկայացուցիչ. Պատերազմը փոխել է իր բնույթը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան