Լավրովը Ֆրանսիայի արտգործնախարարի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակն ու լուրջ մտահոգություն են հայտնել կապված չդադարող ռազմական լայնածավալ գործողությունների վերաբերյալ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Արտաքին գերատեսչությունների ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում մանրամասն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը, հակամարտող կողմերին կրակի շուտափույթ և ամբողջական դադարեցման, լարվածության թուլացման կոչ են արել։
Կողմերն ընդգծել են, որ հակամարտության դիվանագիտական լուծումն այլընտրանք չունի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետագա համաձայնեցված գործողությունների անհրաժեշտությունը: Բացի այդ, քննարկվել են իրավիճակի հետագա զարգացման հնարավոր սցենարները:
Հարակից հրապարակումներ`
- ԼՂ հարցով Չավուշօղլուն բանակցություններ է վարել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ
- Մենք լավ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ, բայց ոչ առանց խնդիրների. Սերգեյ Լավրով
- Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծում Ռուսաստանը թույլ չի տա. Լավրով
- Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը Թուրքիային կոչ է արել չսրել ղարաբաղյան հակամարտությունը
- ՌԴ և Ֆրանսիայի ղեկավարները հեռախոսազրույցով քննարկել են ԼՂ հարցը