ՎԶԵԲ-ը հայտարարում է կորոնոավիրուսի պայմաններում նորարար սկսնակ ընկերությունների մրցույթ
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հայտարարում է առցանց մրցույթ բոլոր այն սկսնակ ընկերությունների համար‚ որոնք վերափոխել ու նորարարություն են կիրառել իրենց բիզնես մոդելներում ի պատասխան կորոնավիրուսի համաճարակի։
Մրցույթին կարող են մասնակցել տարբեր ոլորտներ ներկայացնող (բացառությամբ ռազմական արդյունաբերության‚ մոլախաղերի և կոշտ ալկոհոլի) այն ընկերությունները‚ որոնք գործում են ոչ ավելի‚ քան 5 տարի‚ և տարեկան շրջանառությունը չի գերազանցում 1 մլն եվրոն։ Նորարարությունը կարող է վերաբերել ինչպես առողջապահությանը‚ այնպես էլ ապրելակերպին և բիզնես գործընթացներին։
Ընտրված 5 սկսնակ ընկերությունները կստանան ընդհանուր 500 հազար դոլար դրամական պարգևատրումներ և վաուչերներ՝ Star Venture ծրագրի ծախսերը հոգալու համար (ծրագիրը ներառում է բիզնեսի ախտորոշում‚ տեխնիկական խորհրդատվություն‚ մենթորություն‚ միջազգային ներդրողների հասանելիություն)։
Մրցույթին մասնակցելու մանրամասներին և դիմելու կարգին կարող եք ծանոթանալ ՎԶԵԲ-ի պաշտոնական կայքում՝ հղմամբ։
Դիմելու վերջնաժամկետը 2020 թ. նոյեմբերի 22-ն է։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին