Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 731 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 731 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, քիչ առաջ թարմացվել է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge կայքում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 33 858 դեպք: Ապաքինվել է ևս 2 197 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 14 829:
Կորոնավիրուսի հետևանքով, վերջին 24 ժամում երկրում մահացել է 15 պացիենտ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 253:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 3 507 քաղաքացի, ստացիոնար հսկողության տակ է՝ 4 022 մարդ, կովիդ-հյուրանոցներում գնտվող անձանց թիվը կազմում է 2 344:
Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Հիշեցնենք, երեկ Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 824 դեպք, ապաքինվել էր 1 262 պացիենտ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան