28.10.2020. Կորոնավիրուսի 2241 նոր դեպք է գրանցվել, 26 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 4695 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2241 նոր դեպք: Առողջացել 694 մարդ: Մեկ օրում մահացել է 26 մարդ, որից 5-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 65 (կին), 66 (կին), 72 (տղամարդ), 72 (կին), 74 (տղամարդ), 68 (կին), 65 (տղամարդ), 81 (տղամարդ), 64 (կին), 70 (կին), 85 (տղամարդ), 95 (կին), 78 (կին), 79 (տղամարդ), 66 (կին), 71 (տղամարդ), 81 (տղամարդ) 68 (տղամարդ), 72 (կին), 65 (տղամարդ) և 61 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Հոկտեմբերի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 82651 դեպք, որոնցից 52508-ն` առողջացած, 1243-ը` մահվան ելքով: Մահվան ևս 352 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 28548 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 387633 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 27.10.2020. Կորոնավիրուսի 1600 նոր դեպք է գրանցվել, 34 մարդ մահացել է
- Գայանե Սահակյան. Չեմ կարող ասել, որ կորոնավիրուսային հիվանդության թեթև դեպքերը շատացել են
- 26.10.2020. Կորոնավիրուսի 973 նոր դեպք է գրանցվել, 18 մարդ մահացել է
- Ինչպես է տարածվում կորոնավիրուսը
- 25.10.2020. Կորոնավիրուսի 2314 նոր դեպք է գրանցվել, 27 մարդ մահացել է
- Արցախի ապաստարաններում ավելանում են կորոնավիրուսի դեպքերը
- 24.10.2020. Կորոնավիրուսի 2213 նոր դեպք է գրանցվել, 16 մարդ մահացել է
- 23.10.2020. Կորոնավիրուսի 2474 նոր դեպք է գրանցվել, 16 մարդ մահացել է
- 22.10.2020. Կորոնավիրուսի 2306 նոր դեպք է գրանցվել, 16 մարդ մահացել է
- ԱՆ ներկայացուցիչը կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում ծայրահեղ ծանր է գնահատում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան