ՀՀ սահմանին թշնամու շարժեր և կուտակումներ կան, սակայն իրավիճակը հանգիստ է. ՊՆ ներկայացուցիչ
«Ճիշտ է, մարտական գործողություններ ինտենսիվությունը մի փոքր նվազել է, բայց խնդիրը չի փոխվել»,- Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ թշնամին, միջազգային ահաբեկչական կազմավորումների, հրոսակախմբերի հետ, Թուրքիայի լիարժեք աջակցությամբ շարունակում է պատերազմը այլ մարտավարությամբ՝ մի փոքր դանդաղ, այլ զորքերի, զինատեսակների կիրառությամբ։
Ա. Հովհաննիսյանն ասաց, որ հայկական կողմի խնդիրը նույնն է՝ պետք է պաշտպանենք մեր սուրբ հայրենիքը։
Հարցին՝ ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիների համար զգուշացում է տարածել՝ կոչ անելով խուսափել ՀՀ մի շարք մարզեր այցելելուց, քանի որ Արցախում շարունակվում են ռազմական առճակատումները, ցուցակում նաև մարզեր են, որոնք սահմանակից չեն Արցախին, բայց սահմանակից են Ադրբեջանին, նա պատասխանեց, որ չի կարող մեկնաբանել, թե ինչով է պայմանավորված ԱՄՆ դեսպանության հայտարարությունը, կարող է ենթադրել՝ իր սեփական քաղաքացիների անվտանգությունից ելնելով է արել։
Ինչ վերաբերում է ՀՀ սահմանին, նա ասաց, որ թշնամու շարժեր և կուտակումներ սահմանի ամբողջ երկայնքով էլ կան, սակայն իրավիճակը հանգիստ է:
Անդրադառնալով Արցախի նախագահի՝ այսօր հնչեցրած այն հայտարարությանը, որ թշնամին Շուշիից առավելագույնը 5 կմ հեռավորության վրա է, Ա. Հովհաննիսյանն ասաց, որ խոսքը Սղնախ ու հարակից գյուղերի մասին է, միգուցե ոչ թե 5, այլ 7 կմ հեռավորության մասին է:
«Արցախի նախագահը, ըստ էության, մարտակոչ է հնչեցրել, և դա նորմալ է։ Նման իրավիճակում երկրի ղեկավարները, ռազմաքաղաքական ղեկավարները, Զինված ուժերի հրամանատարները որպես կանոն ամեն օր էլ կարող են մարտակոչեր հնչեցնել, որովհետև պատերազմը շարունակվում է։
Ինտենսիվությունը այլ է, մարտական գործողությունների բնույթը փոխվել է, հակառակորդի հիմնական, հարձակողական, խոշորածավալ կարողություն ունեցող զորախմբերի մեջքը կոտրված է, բայց դիվերսիոն խմբերը, փոքր խմբերը փորձելու են ինչ որ բաներ իրականացել, գրեթե ամեն օր որոշակի գործողություններ կան։ Եթե մենք չենք բարձրաձայնում այլ ուղղություններում դիվերսիոն գործողությունների, նրանց փորրձերի և տապալման մասին, չի նշանակում, որ ուրիշ ուղղություններով ինչ-որ բան չի կատարվում: Ուղղակի այս ուղղությունը, որի մասին բարձրաձայնվել է, հասկանալի է, որ դեպի Շուշի գնացող գյուղերի պարագիծն է, դրանով է շատ կարևոր, բայց մեր մարտերը շարունակվում են ամենուր», - ասաց Հովհաննիսյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ ներկայացուցիչ. Հայկական զինված ուժերին հաջողվել է դիրքերի որոշակի բարելավում իրականացնել
- ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հորդորում է իր քաղաքացիներին չայցելել Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր
- ԱՀ ՊՆ. Ադրբեջանը «Սմերչ» համալիրներից հրթիռակոծում է Ստեփանակերտը, Շուշին և Մարտակերտը
- ՊԲ-ն ոչնչացրել է թշնամական հերթական «Բայրաքթարը». Արցախի ՊՆ
- Մենք խաղաղ բնակիչներից մեր անհաջողությունների վրեժը չենք լուծելու, ինչպես իրականացնում է Ադրբեջանը. Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան