Ադրբեջանի գործողություններից զոհվել է ԱԻՊԾ մեկ աշխատակից, 5 աշխատակիցներ վիրավորվել են
Հոկտեմբերի 29-ին Ադրբեջանի կողմից շարունակաբար թիրախավորվել են Արցախի խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ աշխատակազմը։
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում պարզվել է, որ օրվա ընթացքում մայրաքաղաքին հասցված հրթիռային հարվածների հետևանքով վիրավորվել է երկու քաղաքացի: Ավերվել կամ վնասվել են բնակելի տներ և մեքենաներ, ինչպես նաև կենսական նշանակության քաղաքացիական ենթակառուցվածքներ:
Շուշի քաղաքի հրթիռակոծության հետևանքով քաղաքի բնակելի հատվածներին և քաղաքացիական օբյեկտներին հասցվել է նյութական մեծ վնաս:
Ադրբեջանական հարվածների հետևանքով Ասկերանի շրջանի Սղնախ գյուղում երկու քաղաքացիական անձ է վիրավորվել: Շրջկենտրոններ Ասկերան, Մարտակերտ և Մարտունի քաղաքներն ու հարակից բնակավայրերը նույնպես ենթարկվել են հարվածների, քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չկան, սակայն համայնքներին հասցվել է նյութական մեծ վնաս:
Ադրբեջանը հանցավոր կերպով շարունակել է թիրախավորել հումանիտար գործառույթներ իրականացնող Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցներին, որի հետևանքով ԱԻՊԾ մեկ աշխատակից՝ Հարություն Աթաջանյանը զոհվել է, իսկ 5 աշխատակիցներ վիրավորվել են:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը լրջագույն ռազմական ռեսուրս է ներդրել Շուշիի ուղղությամբ․ Արայիկ Հարությունյան
- Բելգիացի քաղաքական գործիչը Ստեփանակերտում հայտնվել է հրթիռակոծության տակ
- Ինչ է կատարվել Ստեփանակերտի հիվանդանոցում հրթիռակոծման ժամանակ. կադրեր ներսից
- Շուշիի այսօրվա հրթիռակոծության հետևանքները . ֆոտոշարք
- Դեմոյան. Լուրջ ենթադրություն ունեմ, որ պատերազմի սկզբում Թուրքիայի տոնը Շուշիում հանդիսավոր նշելու ծրագիր են ունեցել
- ԱՀ ՊՆ. Ադրբեջանը «Սմերչ» համալիրներից հրթիռակոծում է Ստեփանակերտը, Շուշին և Մարտակերտը
- Թշնամու հարվածից Շուշիի իր տանը վիրավորված 90-ամյա քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում
- Շուշիում մարդասիրական առաքելություն իրականացնելու ժամանակ վիրավորում են ստացել 3 փրկարարներ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա