ԵՄ-ն անընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղում զինադադարի համաձայնագրի խախտումը
Եվրամիությունն անընդունելի է համարում ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի պայմանավորվածությունների խախտումը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, չորեքշաբթի օրը համապատասխան հայտարարությունը տեղադրվել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության կայքում:
«Եվրամիությունն անընդունելի է համարում այն, որ հրադադարի երեք համաձայնագրերից հետո Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջնորդությամբ, Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում ռազմական գործողությունները դեռ շարունակվում են, և ավելի ու ավելի շատ տեղեկություններ են տարածվում քաղաքացիական բնակչության վրա հարձակումների մասին», ասվում է հայտարարության մեջ:
ԵՄ-ն հակամարտության կողմերին կոչ է արել առանց հապաղելու բանակցություններ սկսել խաղաղ կարգավորման շուրջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան