Ադրբեջանը հերթական անգամ ի ցույց է դրել իր ուխտադրուժ կեցվածքը. Զոհրաբ Մնացականյան
Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում օպերատիվ իրադրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությամբ ձեռքբերված հրադադարի պայմանավորվածությունների կատարման շուրջ: ԱԳ նախարարը, անդրադառնալով հոկտեմբերի 25-ին Վաշինգտոնում հումանիտար հարադադարի հաստատման մասին ձեռքբերված պայմանավորվածությանը, նշել է, որ Ադրբեջանը, հերթական անգամ ի ցույց դնելով իր ուխտադրուժ կեցվածքը, հրաժարվել է ստանձնած պարտավորություններից և շարունակում է Արցախի քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը, այդ թվում՝ արգելված զինատեսակներին կիրառմամբ:
Երկուստեք ընդգծվել է կրակի անհապաղ դադարեցման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների անվերապահ կյանքի կոչման անհրաժեշտությունը:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը Պոմպեոյի ուշադրությունն է հրավիրել հրադադարի պայմանավորվածությունն Ադրբեջանի կողմից խախտելու փաստի վրա
- Հրադադարն այսօր կրկին կոպտորեն խախտվել է պաշտոնական Բաքվի կողմից․Ա․Հարությունյան
- Սենոր Հասրաթյան. Լիարժեք հրադադար հաստատելու և պատերազմը վերջնականապես ավարտելու համար կա մեկ իրական ճանապարհ
- Քաղաքագետ. Հրադադարը անհրաժեշտ է զենքերը մաքրելու ու լիցքավորելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին