Թրամփը վաղուց պետք է անձամբ շփվեր Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարության հետ դեէսկալացիային հասնելու համար. Բայդեն
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենը կարծում է, որ եթե նա հաղթի ընտրություններում, Վաշինգտոնն առաջատար դեր կունենա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ասվում է չորեքշաբթի օրը նրա նախընտրական շտաբի տարածած հայտարարության մեջ:
Ըստ դեմոկրատ թեկնածուի, ԱՄՆ-ն իր եվրոպացի գործընկերների հետ միասին, պետք է առաջատար դեր ունենա ռազմական գործողությունները դադարեցնելու դիվանագիտական ջանքերում և հումանիտար ոլորտում հասնի միջազգային մարդասիրական փոխգործակցության: Բայդենը հավաստիացրել է, որ եթե նա հաղթի ընտրություններում, իր վարչակազմը հենց այդպես էլ կանի:
Ըստ նրա, Վաշինգտոնը պետք է Թուրքիային և Ռուսաստանին կոչ անի դադարեցնել զենք մատակարարելով ակտիվացնել հակամարտությունը, իսկ Թուրքիայի պարագայում՝ նաև վարձկաններ ուղարկելը: Բայդենը նշել է, որ հոկտեմբերի 25-ին ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի կողմից հայտարարված հրադադարի ռեժիմի խախտումից հետո Լեռնային Ղարաբաղի բնակիչները կանգնած են հսկայական հումանիտար աղետի առաջ, նրանք արդեն երկար ժամանակ է տառապում են, և նրանց անվտանգությունը պետք է ապահովվի:
Ըստ դեմոկրատի, ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը վաղուց պետք է անձամբ շփվեր Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարության հետ դեէսկալացիայի հասնելու և Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական զինված ուժերի հարձակումը դադարեցնելու համար:
«Մինչ Թրամփը նախընտրական հանրահավաքներում պարծենում է գործարքներ կնքելու իր հմտություններով, նա դեռ պետք է անձնական մասնակցություն ունենա նրան, ինչը վերաբերում է պատերազմի ավարտին»,- ասվում է Բայդենի հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին