Իրանի երկինքը բանակի ՀՕՊ ստորաբաժանման կարմիր գիծն է
ԻԻՀ բանակի հակաօդային պաշտպանության հրամանատարը երկրի հյուսիսարևմտյան սահմաններ կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ Իրանի երկինքը բանակի ՀՕՊ ստորաբաժանման կարմիր գիծն է: Այս մասին գրում է Pars Today-ը։
Գեներալ Ալիռեզա Սաբահիֆարդը չորեքշաբթի օրը երկրի հյուսիս-արևմտյան սահմաններ կատարած այցի ժամանակ հայտարարել է. «Իրանի հյուսիսարևմտյան սահմաններին տեղակայված ՀՕՊ ստորաբաժանումները 24 ժամ վերահսկում են երկրում գտնվող 3700 օդային կետերում իրականացվող բոլոր տեղաշարժերը:
Բրիգադային գեներալ Սաբահիֆարդը հավելել է. «ԻԻՀ բանակի հակաօդային պաշտպանությունը որևէ երկրի թույլ չի տա խախտել Իրանի օդային տարածքը և ագրեսիա իրականացնել»:
Իրանի արևմտյան Ատրպատական նահանգը Խոդաաֆարին շրջանում 135 կմ երկարությամբ ընդհանուր սահման ունի Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի միջև ընթացող հակամարտության տարածքի հետ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության նոր փուլի մեկնարկից ի վեր տասնյակ ականներ ու հրթիռներ են ընկել Խոդաաֆարին շրջանի տարածքում:
ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, ավելի վաղ, հակամարտող կողմերին զգուշացրել էր, ասելով. «Իրանը չի հանդուրժելու իր տարածքի դեմ ուղղված որևէ տեսակի սպառնալիք»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան