«Ռիա Նովոստի». Ժնևում նախատեսված հանդիպումը հետաձգվել է
Այսօր Շվեյցարիայի Ժնև քաղաքում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ նախատեսված հանդիպումը հետաձգվել է։ Այն տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 30-ին։
Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ի թելագրամի ալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրը։
Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 29-ին կհանդիպեն Ժնևում:
Հարակից հրապարակումներ`
- Ժնևից առաջ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Բայրամովի հետ
- Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարներն ու Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 29-ին կհանդիպեն Ժնևում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան